Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք կբերի։
Իհարկե, հասկանում ենք, որ մեքենան պատկանելու է ԱԺ նախագահին ու իր սեփականությունը չի դառնալու, բայց գիտեք ինչու չենք ընկալում այս ամենը, որովհետև նույն Սիմոնյանն ընդունելի չէ հասարակության համար: Մեզանում առհասարակ մեծամտության սինդրոմով տառապող որևէ անձ չի կարող ընդունելի լինել…
Չհամարձակվեք խոսել, թե մանիպուլյացիաներ են կիրառում կամ զոհերի անուններից խոսում, նույն Ալենին ասեք մի անգամ այցելեր զոհվածների տներ ու հասկանար, թե ինչ խնդիրներ կան, իսկ այ եթե կարծում եք, որ զոհվածների ընտանիքներին էլ են գումար հատկացնում, եկեք դա մենք ձեզ հատկացնենք ու տեղերով փոխվենք…
Կորցնողը մենք ենք, իսկ վայելողը՝ դուք, երկրի այսչափ ծանր վիճակում վերահսկեք ձեր քայլերը…
Հ.Գ. Քիչ գումար ծախսեիք ու մնացածը հատկացնեիք դիրքեր կահավորելուն…

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *