Իսկ լինու՞մ է այնպես, որ փակես աչքերդ ու հիշես, թե մանուկ օրերին ինչպես էր նա քեզ հեծանիվ քշել սովորեցնում…
Իսկ լինու՞մ է այնպես, որ աչքերդ փակես ու հիշես վերջին զրույցը, որ խոսել ես նրա հետ,գիշերը՝ մարտից առաջ…
Վերջին բառը, որը լսել ես նրա կենդանի, դողացող շուրթերից…
Վերջին ժպիտը ձգած այս չքնաղ աշխարհին…
Վերջին փափուշտը սեղմած նրա ափի մեջ…
Իսկ լինու՞մ է այնպես, որ ուզենաս գոռալ, բայց կոկորդդ լցված լինի ու ձայնդ անգամ դու չլսես…
Իսկ լինու՞մ այնպես, որ արթնանաս գիշերվա կեսին սառը քրտնինքը պատած, որևհետև եղբայրդ այցի էր եկել երազում ու հարցնում էին. «Այդ ի՞նչ բանի եք տղերք…»
Զգու՞մ եք, մենակ ենք մնացել աշխարհում մեր ցավի հետ,բոլորը կարծում են, թե ժամանակը բուժում է…
Սուտ, կատարյալ ու անկրկնելի…
Ու երբ քեզ հարց տաս, թե ի՞նչ պետք է անենք, ես կասեմ, որ ոչ թե մենք պիտի խեղդվենք մեր արցյունքներից, այլ թշնամին՝ սեփական արյան լճի մեջ…

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *