Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թերևս վերջին հարյուրամյակի ամենադրամատիկ շրջանն ենք ապրում.վտանգված է ինչպես պետականությունը,այնպես էլ ժողովրդի բարոյա -հոգեբանական ամրության հիմքերը:

Ցավալին այն է,որ ներքին տականքն ու արտաքին ոսոխը գործում են սինխրոն:Սակայմ, հուսադրողը Վարչապետի քաղաքական զինակիցներից ամենակազմակերպվածներից մեկի ՊՆ նշանակեն է Հ Հ դեմ չհայտարարված պատերազմի ուղեկցվող պայմաններում`քվազի դաշնակցի խրախուսիչ հայացքի ուղեկցությամբ:

Պարզ է թշնամու նպատակը`աստիճանաբար ու հետևողականորեն տիրանալ Հայկական պետության ռազմավարական նշանակության գլխավոր բարձունքներին,դրանով իսկ վերահսկողության տակ վերցնել այսօր ու ապագայում Հ Հ-ն,նրան վերածելով կամազուրկ -կամակատար խամաճիկ պետության,հնարավորության դեպքում ` նրան փլուզել:

Նոր նախարարի անհետաձգելի խնդիրն է կանգնեցնել պերմանենտ նահանջը, սկսել վերահսկողությունից դուրս եկած դիրքերի վերականգման անշրջելի գործընթաց,կանգնեցնել սահմանների “ճշգրտման” խեղկատակությունը,իսկ իրավապահ մարմիններինը`ամբողջական վերահսկողություն սահմանել Հինգերորդ շարասյան գործողությունների վրա ամենուր ու ամեն պարագայում:

Բանակի գեներալիտետի շարքերի “կարգավորումը” Կառավարության անհետաձգելի սահմանադրական պարտականությունն է,իսկ հրամկազմի չզարգացած/տգետ ,ճարպակալած ու կոռումպացված հատվածը պետք է դուրս շպրտվի Հ Հ ԶՈՒ շարքերից:

Հայ զինվորը պետք է պաշտպանված լինի ամեն պարագայում ու ամենուր:Հայրենիքը վտանգի տակ է:Նոր ու իրական դաշնակիցների որոնումը`օրվա հրամայական:

Ժողովրդավարական Հայաստանն հաղթելու է:

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *