Անցած շաբաթն էլ վկայեց, որ սողացող պատերազմը հարատև է, ու մինչև չգրավի մեր բանականության բոլոր ծալքերը, առ ոչինչ են ամենաիմաստուն կանխատեսումները հայկական աշխարհի մասին, որտեղ հայկական կապիտալ ձևակերպումը այսքանից հետո էլ չունի իր սահմանադրական տեղն ու իրավունքը, իսկ զինվորի արժեքը դեռ չափվում է Ավարայրի ճակատամարտի բարոյական հաղթանակի գնացուցակով: Գիտեք իշխանության համար արդեն երեսուն տարի կռիվ տվող որևէ գործչի, որն ունեցել է,

կամ ունի իր ձեռքի տակ մեր անվտանգային շղթայի հայկական մոդելը, մոտավորապես այնպիսին, ինչպիսին ունի միայն թշնամիներով շրջապատված Իսրայելը, որի վրա հարձակումները, երևի տեսնում եք ինչով են ավարտվում: Իսկ այսօր գիտեք որևէ քաղաքական միավորի, որը տեր կկանգնի նոյեմբերի 9-ի քաղաքական բալաստին, թե մտածում եք էլի մի քառորդ դար լարախաղաց լինել խաղաղության ու պատերազմի մեզ պարտադրած առևտրում: Ինչ է պետք հասկանալու համար, որ Ադրբեջանը դեռ կմնա սուլթանական գործիք այս տարածաշրջանում քրիստոնյա քաղաքակրթությունը փրկող Հայաստանին մաշելու համար, որովհետև սուլթանը համոզվել է, որ այս աշխարհում չկա այլևս խաչակրաց սպառնալիք, իսկ Հայաստանին միայնակ բռնացնելն այս ջունգլիներում ընդամենը ժամանակի խնդիր է: Այնպես որ, թող հետևություն անեն հատկապես Նաիրյան երկիր հիշատակողները, որ հայկական կապիտալը հայկական է մնում միայն հայրենիքում, մյուս բոլոր դեպքերում ընդամենը օտարի գրպանում փոշիացած մանթաշովյան հարստություն է…
Նվեր Մնացականյան

от admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.