Թուրքիայի նախագահ Էրդողանն Աֆրիկայից վերադառնալիս խոսել է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու մասին: Նա «անթույլատրելի» է անվանել Ռուսաստանի որոշումը, նշելով «Որոշումն անթույլատրելի ենք որակում։ Երկու երկրներին կոչ ենք անում պահպանել սթшփnւթյnւն ու պահպանել միջազգային իրավունքը»:
Էրդողանը նաև ասել է, որ «դրական մոտեցում» է համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտшնգության խորհրդի նիստ հրավիրելու մասին՝ Ուկրաինայի, Գերմանիայի եւ Թուրքիայի մասնակցությամբ։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունն էր դшտшպшրտել Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու Պուտինի որոշումը։